ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չինական ներմուծման տուրքերի բարձրացման որոշում կընդունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հունիսի վերջին Ճապոնիայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովում հանդիպումից հետո, տեղեկացնում է AP-ը։
«Ես այդ որոշումը կընդունեմ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, գուցե անմիջապես G-20-ից հետո»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր Չինաստանին նոր տուրքեր մտցնել առնվազն «300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների վրա, բայց ասել է, որ կարծում է, որ ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Մեքսիկան ցանկանում են գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ առեւտրային վեճերը լուծելու համար։
Պեկինի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վատացել են մայիսին բանակցությունների ձախողումից եւ դրանց հաջորդող չինական 200 մլրդ դոլար արժողության ապրանքների 25 տոկոս մաքսատուրքերի բարձրացումից հետո, ինչն առաջ է բերել Չինաստանի պատասխանը։





























