Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են փոխվել, եթե Մոսկվան «փոխի իր պահվածքը»: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, հաղորդում է AP-ը:
«Ռուսաստանի ագրեսիվ եւ ապակայունացնող ակտիվությունը խաթարում է միջազգային պատասխանատու գործընկերոջ նրա պահանջները: Մենք կշարունակենք համագործակցել Ռուսաստանի հետ միջազգային անվտանգության հարցերով, քանի որ դա է բխում Մեծ Բրիտանիայի շահերից, սակայն վարչապետը բազմիցս հասկացնել է տվել, որ մեր հարաբերությունները կարող են փոխվել, եթե Ռուսաստանը փոխի իր պահվածքը»,- ասել է նա:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան պետք է փոխեն լրտեսների եւ մահափորձերի էջը:





























