Հարավային Աֆրիկայի Կրյուգերի ազգային պարկում ընձառյուծը 2 տարեկան երեխայի է սպանել, հաղորդում է BBC-ը: 

Գիշատիչը պարկի ցանկապատ տարածքում բռնել է աշխատակիցներից մեկի որդուն: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Պարկի հայտարարության մեջ ասվում է, որ նման հարձակումները հազվադեպ են լինում, սակայն ընձառյուծին սպանել են՝ «վտանգը վերացնելու համար»:

Երեխայի մահվան որոշ հանգամանքներ անհայտ են մնում:

Աշխատակիցներից մեկի խոսքով՝ կենդանիները վախենում են մարդկանցից եւ չեն մոտենում նրանց: Բացի այդ, նա ասել է, որ ընձառյուծները կարող են «համարձակություն չունենալ» մոտենալ մեծահասակներին, սակայն կարող են հարձակվել 2-6 տարեկան երեխաների վրա: