Երևանում հունիսի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վարդան Տիգրանյանը Toyota Camry ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ դեպի Հանրային հեռուստաընկերություն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 41-ամյա Լաերտ Սարկիսովին:

Վարորդը փախուստի չի դիմել եւ ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն։

Դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: