Հունիսի 7-ին, ժամը 01:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 4/1 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալեն Ակբա Ռեզային (ծնված 1989 թ.):

***

Հունիսի 6-ին, ժամը 19:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 2 շենքի վերելակը խափանվել է, ներսում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակից դուրս են բերել Կ. Գ.-ին և Է. Գ.-ին: