Ավստրալիայում մետամֆետամինի 1.8 տոննա կշռով ռեկորդային խմբաքանակ են բռնագրավել: Թմրանյութերը թաքնված են եղել Բանգկոկից առաքվող ստերեոդինամիկներում, հաղորդում է  AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ընդհանուր առմամբ վերջին մատակարարումից բռնագրավվել է 1.759 թմրանյութ բյուրեղյա մետամֆետամինի կամ սառույցի ձեւով եւ 37 կգ հերոին, նշվում  է Ավստրալիայի սահմանապահ ուժերի հաղորդագրությունում:

Այդ թմրամիջոցների արժեքը գնահատվել է 1.2 մլրդ ավստրալական դոլար (835 մլն ամերիկյան դոլար) եւ 19 մլն ավստրալական դոլար (13 մլն դոլար) համապատասխանաբար:

Ավստրալիան ավելի հաճախ է թիրախ դառնում միջազգային թմրակարտելների համար: Համեմատաբար բարձր գների պատճառով ավստրալացիները պատրաստ  են վճարել անօրինական թմրանյութերի համար: