Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը «ապոկալիպտիկ ծավալներ ունի»:
Ելույթ ունենալով Բունդեսթագում` նա հայտարարել է, թե «այդ աղետի հետեւանքներն առայժմ կանխատեսելի չեն»` հավելելով, որ իրադարձությունները ԱԷԿ-ում ավելի դրամատիկ զարգացումներ են ունենում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մերկելը նշել է, որ Գերմանիան պատրաստ է Ճապոնիային անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Ի դեպ, Գերմանիան առաջինն էր, որ ատոմային նախագծերի դադարեցման քայլեր արեց: Գեմանիայում երեք ամսով կանգնեցվել են մինչեւ 1980թ. կառուցված ատոմակայանների աշխատանքը:





























