Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։

Այնուհետեւ Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել  ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ, ոստիկանության պետի  հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։

«Հայտնաբերել եմ «սևազգեստների». Խաժակյանն ահազանգում է, որ ոստիկանները հարբած ծեծել են իր մերձավորին եւ կոտրել քիթը