Վրաստանի Գարդաբանի շրջանում, որտեղ հավաքական ադրբեջանցիներ են բնակվում, սպանվել է ընտանեկան զույգ:

Report-ը հայտնում է, որ ամուսնուն ու կնոջը սպանել են հատուկ դաժանությամբ՝ բութ առարկայի հարվածներով: Ազգականները դժվարությամբ են ճանաչել ամուսիններին, որոնց դեմքերը անճանաչելիության աստիճանի խեղել էին:

Հաղորդվում է, որ ամուսինները Գարդաբանիում փոքր բիզնես ունեին: Նրանց որդին Ռուսաստանում է ապրում: Մարդասպանը կան մարդասպանները սպանված զույգի տանից ոչ մի բան չեն գողացել: Ազգականները պնդում են, որ սպանության պատճառը վրեժն է, որովհետեւ տան պատին գրված էր. «Շուտ արի, քո հարցերը լուծենք»:

Վրաստանի ՆԳՆ-ն փաստով քննություն է կատարում: