Համաշխարհային քաղաքական «նվագախմբում դիրիժորի դերը զբաղեցնել ցանկացողները գնալով ավելանում են. յուրաքանչյուրը գալիս է իր պարտիտուրայով, մինչդեռ հարկավոր է «նվազեցնել դեցիբելները» եւ ավելի շատ ունկնդրել յուրաքանչյուր գործիքը», հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ժամանակն է, որ քաղաքական գործիչները նվազեցնեն դեցիբելների քանակը: Մենք դեռեւս հեռու ենք այն հարմոնիայից, որը մեզնից ակնկալում են աշխարհի քաղաքացիները, սակայն դա լավ սկիզբ է միմյանց լսելու համար»,-ասել է Ռադեւը:
«Եթե մենք ցանկանում ենք նպաստել մարդկության կայուն զարգացմանը, մեզ հարկավոր է հաստատել երաժշտություն գրելու հստակ կանոններ՝ նվագախմբում յուրաքանչյուր գործիքի առանձնահատկությունները հաշվի առնելով: Ըստ իս՝ այդպիսի գործունեության համար լավագույն հարթակը ՄԱԿ-ն է: Մինչեւ մենք չսկսենք հարգել այդ կազմակերպությունը, օգտագործել դրա հզոր պոտենցիալը, ամրապնդել դրա միջոցներն ու մեխանիզմները, մեզ չի հաջողվի ստեղծել գլխավոր մեղեդին, բացի դրա առանձին մասերից՝ լարվածությունից ու հակամարտություններից»,-ընդգծել է նա:
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումն անցկացվում է 2019 թվականի հունիսի 6-8-ը:





























