«Բելաջիո» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում այսօր՝ հունիսի 7-ին, հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից:

Ժամը 17:47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի՝ «Բելաջիո» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ: