Առավել ակտիվ են գտնվել Չինաստանի ներկայացուցիչները. նրանք բարձր ողջույներով են դիմավորել իրենց առաջնորդին եւ հնարավորինս փորձել գրավել նրա ուշադրությունը…
Չինաստանից պատվիրակությունը գրեթե վայր է գցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը:
Միջոցառման ավարտից անմիջապես հետո լրագրողներն ու տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն արագորեն մոտեցել են բեմին. մի քանիսը փորձում էին հղել հարցեր խոսնակներին, մյուսները՝ լուսանկարվել նրանց ֆոնին:
Առավել ակտիվ են գտնվել Չինաստանի ներկայացուցիչները. նրանք բարձր ողջույներով են դիմավորել իրենց առաջնորդին եւ հնարավորինս փորձել գրավել նրա ուշադրությունը: Սի Ցզինպինը ցանկացել է սեղմել նրանցից մեկի ձեռքը եւ գրեթե ընկել է բեմից. ՉԺՀ-ի նախագահին հետ են պահել Ռուսաստանի առաջնորդի անվտանգության աշխատակիցները: Այնուհետեւ Չինաստանի առաջնորդն առանց մտահոգության հեռացել է դահլիճից:
Սանտկ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն ընթանում է 2019 թվականի հունիսի 6-8-ը:





























