Հունիսի 7-ին, ժամը 08.35-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Քարակերտ փողոցում գտնվող մի օտարերկրացու տնից գողություն են անում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած Մեղրիի ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, Լիճք գյուղի 56-ամյա բնակիչն իր տնից գողացել է բենզասղոց ու դիմել փախուստի։ Տուժողին պատճառվել էր 60.000 դրամի վնաս:

Նույն օրը, ժամը 10.45-ին, գողությունը կատարելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել բաժին:

Գողոնը հայտնաբերվել եւ վերցվել է:

Կատարվում է հետաքննություն: