ԱՄՆ Դետրոյթ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մարմնավաճառների սերիական մարդասպանի գործով ֆիգուրանտին, հաղորդում է Fox News-ը:

34-ամյա Դեանջելով Կենետ Մարթինը ձերբակալվել է տղամարդու ֆոտոռոբոտի հրապարակումից մի քանի ժամ անց: Նա կապ ունի 3 մարմնավաճառների սպանության հետ:

Ոստիկանության պետի խոսքով՝ Մարթինն անտուն է, նա հաճախ էր լինում այն շրջանում, որտեղ իրականացվել են սարսափելի սպանություններ:

Ավելի ուշ ոստիկանությունը նախազգուշացրել է, որ տվյալ շրջանում սերիական մարդասպան կա:

Առաջին զոհին գտել են մարտին: Մինչ դատաբժշկական փորձաքննությունը ոստիկանությունը 52-ամյա կնոջ մահը կապել է թմրանյութերի օգտագործման հետ, սակայն ավելի ուշ պարզվել է, որ կինը մահացել է բութ առարկայից ստացած վնասվածքի պատճառով:

Երկրորդ զոհին գտել են մայիսի վերջին լքված տարածքում: Այժմ ոստիկանությունը փնտրում է մարդասպանի մյուս զոհերին: