Երեկ` հունիսի 7-ին  դժբախտ դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչը  խողովակից կախվելու միջոցով  ինքնասպան է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արամայիս Պողոսյանը:

«Մեր տեղեկություններով ինքնասպանություն գործած անձը Վանատուր թաղամասի բնակիչ է, անունը Վահան, նրան անցնելուց եղբայրն է հայտնաբերել խողովակից կախված»,- ասաց մամուլի խոսնակը` նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում: