Երկրաշարժից տուժած «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ ռեակտորների վերեւում տեսանելի է սպիտակ ծուխ կամ գոլորշի:
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում սառեցման համակարգի շարքից դուրս գալուց հետո պայթյուններ են տեղի ունեցել առաջին, երկրորդ եւ երրորդ էներգաբլոկներում, ավելի ուշ հրդեհ էր բռնկվել չորրորդ ռեակտորում, որը նաեւ գործածվում է որպես օգտագործված միջուկային վառելիքի պահեստարան:
Բացի այդ, պարբերաբար ջերմաստիճանի բարձրացում է արձանագրվում հինգերորդ եւ վեցերորդ էներգաբլոկներում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:





























