ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման գիրք կգրի Սպիտակ տան տարածքում իր բանջարանոցի մասին, որի խնամքով զբաղվում է անձամբ` առողջ սննդի խթանման համար: Այդ մասին հայտարարել է Crown տպագրական տունը:

Գիրքը, որն առայժմ դեռ վերնագիր չունի, կտապագրվի 2012թ. ապրիլին: Միշել Օբաման մասնավորապես կպատմի, թե ինչպես է որոշել բանջարեղեն աճեցնել Սպիտակ տան հարավային մարգագետնում: Մինչ Օբաման, նման աշխատանքով  վերջին անգամ Սպիտակ տանը զբաղվել է Էլեոնորա Ռուզվելտը:

Գրքում առաջին տիկինը կներկայացնի նաեւ իր ընտանիքի կողմից սիրված ուտեստների բաղադրատոմսերը:

Crown հրատարակչությունը հայտնել է, թե Մ. Օբաման չի ստացել գրքի համար կանխավճարը եւ մտադիր է այն հետագայում բարեգործական նպատակների ծառայեցնել: