Երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով Ճապոնիայում զոհվածների եւ անհետ կորածների թիվն անցնում է 16,6 հազարը: Այս տվյալները հրապարակել են երկրի իշխանությունները մարտի 18-ին, գրում է Lenta.ru-ն:
Ըստ ոստիկանության` զոհվածների թիվը 6405 է, շուրջ 10 հազար մարդ համարվում է անհետ կորած: Մարտի 17-ի առավոտյան իշխանությունները հայտարարել էին 5178 զոհերի եւ 8606 անհետ կորածների մասին:
Ճապոնիայիում մարտի 11-ին 8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավարվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել:
Փուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում:
Աղետի հետեւանքները վերացնելու համար աշխարհի մի շարք երկրներ օգնության ձեռք են մեկնել Ճապոնիային:





























