Ճապոնիայի բնակչուհի Սեյ Աբին 92 ժամ անցկացրել է իր տան փլատակների տակ, փրկարարները նրան գտել են ուշաթափ վիճակում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին։
70-ամյա կնոջ տունը քանդվել էր մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից։ Փրկարարները նրան առաջին հարկի փլատակների տակից են գտել եւ տեղափոխել Կամաիս քաղաքի հիվանդանոց։ Բժիշկների փոխանցմամբ հիվանդի վիճակը կայուն է։
Ճապոնիայի փրկարարները 72 ժամը համարում են չափանիշ, փլատակների տակից մարդկանց կենդանի գտնելու համար, սակայն, 20 ժամ փլատակների տակ մնացած կնոջ պատմությունը տեղի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։





























