«Ֆուկուսիմա-1»-ի շուրջ 30 կմ շառավղով ռադիացիայի մակարդակը բարձրացել է եւ կազմում է 150 միկրոզիվերտ ժամում։
Չափումները կատարվել են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում։ Մարդու համար ճառագայթման նորմալ չափաբաժին է համարվում 0,05 - 0,2 միկրոզիվերտ/ժամը։
ԱԷԿ-ի վթարված երկրորդ ռեակտորում ճառագայթման մակարդակն ուրբաթ առավոտյան մի փոքր իջել է՝ մինչեւ 279 միկրոզիվերտ/ժամի, հայտնում է MIGnews.com-ը:
Նշենք, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում սառեցման համակարգի շարքից դուրս գալուց հետո պայթյուններ են տեղի ունեցել առաջին, երկրորդ եւ երրորդ էներգաբլոկներում, ավելի ուշ հրդեհ էր բռնկվել չորրորդ ռեակտորում, որը նաեւ գործածվում է որպես օգտագործված միջուկային վառելիքի պահեստարան:
Բացի այդ, պարբերաբար ջերմաստիճանի բարձրացում է արձանագրվում հինգերորդ եւ վեցերորդ էներգաբլոկներում:





























