Մասնագետները հայտանաբերել են, որ Ճապոնիայում վթարի ենթարկված ատոմակայանի շրջանում մթերքների մեջ ռադիացիայի նորմայի բարձրացում է նկատվել, հատկապես կաթնամթերքի եւ սպանախի մեջ, այս մասին հայտարարել է ճապոնիայում փոխվարչապետ Յուկիո Էդանոն, այսօր՝ մարտի 19-ին CNN հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ:

Կաթի փորձանմուշը վերցրել են Ֆուկուսիմայի շրջանից, որտեղ հիմա վթարված ատոմակայանն է, իսկ սպանախինը հարեւան Իբարակի շրջանից, ասել է Էդանոն։

Երկու մթերքներում էլ ռադիացիայի չափաքանակը կարող է վտանգավոր լինել առողջության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշենք, որ «ֆուկուսիմա 1» ատոմակայանում սառեցման համակարգի շարքից դուրս գալուց հետո պայթյուններ են տեղի ունեցել առաջին, երկրորդ եւ երրորդ էներգաբլոկներում, ավելի ուշ հրդեհ էր բռնկվել չորրորդ ռեակտորում, որը նաեւ գործածվում է որպես  օգտագորրծված միջուկային վառելիքի պահեստարան։

Բացի այդ, պարբերաբար ջերմաստիճանի բարձրացում է արձանագրվում հինգերորդ եւ վեցերորդ էներգաբլոկներում