Առաջարկված օրինագծով նախատեսվում է ընդլայնել պատճառների եւ հիմնավորումների ցանկը Հայաստանի տարածքում  փոքր հիդրոէլեկտրակայանների  շինարարության լիցենզիայի տրամադրման մերժման համար: Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստին Ջրային օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց  շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Կապլանյանը:

Նրա խոսքով՝ փոքր ՀԷԿ-երի շինարարությունը կարգելվի այն գետերում, որտեղ Հայաստանի Կարմիր գրքում ներառված ձկների էնդեմիկ տեսակներ են, որտեղ այդ ձկների տեսակները ձվադրում են իրականացնում: Ընդ որում, ինչպես նշեց փոխնախարարը, փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի իրականացվի հատուկ պահպանվող տարածքներում, շրջանների մոտ, որոնք 150 մ տիրույթում  հարակից են բնության հուշարձաններին, փոքր գետերի ջրհոսքի ձեւավորման հատվածներում, որտեղ սողանքների բարձր ռիսկ կա եւ այլն :