Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների հետ:
Այդ առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Հայտնի հայերը վստահ են՝ Արցախից ուժ առնելով է հնարավոր նոր ձեռքբերումներ ունենալ այստեղ ու համահայկական ամբողջ տիրույթում։ Լիահույս եմ, որ մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում նրանց ունեցած ավանդի արժևորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը որակապես նոր հարթություն տեղափոխելու հարցում»:





























