Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց շարունակվում է «Ազատության երթը», հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: 

Ակցիայի մասնակիցներն անցել են Ռուստավելի պողոտայով եւ Ազատության հրապարակով եւ տեղափոխվել խորհրդարանի շենքի դիմաց:

Երթի մասնակիցների մոտ եղել են «Հեռացիր» գրությամբ պաստառներ, դրոշներ, որոնց վրա պատկերված են եղել աչք եւ թիրախ: Բացի այդ, ցուցարարների աչքերին նկարված են եղել կարմիր ժապավեններ:

Նրանք պահանջում են երկրի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի հրաժարականը:

Մասնակիցները վանկարկել են՝ «Հեռացիր, Գախարիա», «Ռուսաստան՝ օկուպանտ» եւ այլն: