Հուլիսի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները գիշերային շրջիկ ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Քասախի փողոցում գտնվող նախկին առեւտրի կենտրոնի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել երեք քաղաքացու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի տանիքն դրված է եղել մետաղյա 2 դուռ:

Բերման ենթարկվածները խոստովանական բացատրություններ են տվել, որ ժամը 01.00-ի սահմաններում դռները գողացել են չգործող առեւտրի կենտրոնի շենքից:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: