Հունիսի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հունիսի 28-ին, ժամը 23.00-ին, 29-ամյա քաղաքացին գողացել է Շինարարների փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի սրահի գունավոր մետաղները եւ մալուխները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մաշտոցի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Տուժողը հրաժարվել է հաղորդում տալ:

Նախապատրաստվում են նյութեր: