Հուլիսի 1-ին Ազգային ժողովում ընթանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Նշենք, որ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական դաշինքը ԲԴԽ անդամի թափուր պոշտոնում առաջադրել է Աննա Մարգարյանի թեկնածությունը:
Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը խորհրդարանականներին հայտնեց, որ քվեարկությունը տեղի կունենա 14:20-ից 15:00:





























