ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհները կանխարգելելու նպատակով զգուշացնում է.

«Հարգելի քաղաքացինե՛ր,

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից:

Տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետեւողականորեն հետաքննելու է հրդեհների առաջացման պատճառները եւ հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ»: