Բարսելոնայում կողոպտել են հյուրանոցային համարը, որտեղ իջեւանել էին Կատարի իշխող ընտանիքի անդամները, հայտնում է La Vanguardia-ն:

Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 29-ին: Կողոպտիչներին հաջողվել է հասանելիություն ստանալ չհրկիզվող պահարանին, որի մեջ եղել են ժամացույցներ եւ 30 հազար եվրոյի թանկարժեք զարդեր: Նախնական տեղեկություններով՝ հանցագործները տեղյակ էին, թե համարում ով է ապրում:

Ներկայումս Կատալոնիայի ոստիկանությունը քննություն է կատարում:

Անցյալ տարի կողոպտիչների զոհն էր դարձել սաուդցի արքայադուստրը: