Հուլիսի 2-ին, ժամը 18-ին, մի ՍՊԸ իրավաբանից ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանի մոտից տարել են իրենց ընկերությանը պատկանող հեծանիվը, որը, ըստ «Ջի Փի Էս» սարքի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի տարածքում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էրեբունու ոստիկանները կապ են հաստատել Վարդենիսի գործընկերների հետ:

Վարդենիսի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքի ժամանակ Կարճաղբյուր գյուղի 54-ամյա բնակիչն իր տան բակից ներկայացրել է նշված հեծանիվը եւ հայտնել, որ կեսգիշերին մայրաքաղաքի Մուրացանի փողոցում, աղբամանի մոտ, նկատել է հեծանիվ, մտածելով, որ տիրազուրկ է, վերցրել է եւ իր մեքենայով բերել տուն:

Նախապատրաստվում են նյութեր: