Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների  կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին,  ժամը 20.00-ին, Երեւանի  Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանի մոտից  ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Էդգար Ս.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա  մայիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 178 հոդվածի (խա՚դախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: