Բանգլադեշում դատարանը մահապատժի է դատապարտել ընդդիմադիր կուսակցության 9 անդամի եւ եւս 25 մարդու՝ 25 տարի առաջ վարչապետ Շեյխ Հասինայի սպանության փորձի համար, հաղորդում է Reuters-ը:

Դատախազի խոսքով՝ 30 մարդ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել գնացքի վրա հարձակման համար, որում 1994 թվականին գտնվել է Հասինան:

Այդ ժամանակ նա ընդդիմության առաջնորդ էր, իսկ նրա մրցակից Հալեդա Զիյան՝ վարչապետ: Այժմ Զիյան եւ Բանգլադեշի ազգայնական կուսակցությունը ընդդիմություն են:

«Մեղադրյալները ռումբեր են նետել եւ կրակ բացել գնացքի ուղղությամբ՝ փորձելով սպանել Հասինային»,- հայտարարել է դատախազը:

Հասինայի վարչակազմին, ինչպես նաեւ Բանգլադեշի ազգայնական կուսակցությանը մեղադրում են քննադատությունը ճնշելու եւ այլախոհության մեջ: Զիյան այժմ գտնվում է բանտում կոռուպցիայի մեղադրանքով, ինչը, նրա խոսքով, քաղաքականապես մոտիվացված է:   

Հասինայի եւ Զիայի մրցակցությունը տարիներ շարունակ գերիշխել է Բանգլադեշի քաղաքականությունում:

Հասինան նաեւ դարձել է հարձակման թիրախ 2004 թվականին, երբ հարձակվողները նռնակներ են նետել Դաքքայում ցուցարարների ուղղությամբ: Ցույցերի հետեւանքով այդ ժամանակ 24 մարդ է զոհվել, 500-ը՝ վիրավորվել:

2018 թվականին դատարանը 19 մարդու մահապատժի եւ եւս 19-ին ցմահ ազատազրկման է դատապարտել այդ հարձակման համար: