Ստորջրյա սարքում հրդեհի ժամանակ քաղաքացիական մասնագետին փրկել է 2-րդ ռանգի կապիտան Դմիտրի Սոլովյովը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն՝ այդպիսով նշելով ստորջրյա սարքի անձնակազմի անդամի առաջին անունը, հաղորդում է Meduza-ն:
«Դուրս բերվելուց անմիջապես հետո Դմիտրի Սոլովյովն ամուր փակել է մտոցը, որպեսզի կրակը չտարածվի, ապա շարունակել նավի փրկումը անձնակազմի մյուս անդամների հետ»,- ասել են ՊՆ ներկայացուցիչները:
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ Սոլովյովը գործել է «անձնուրացաբար եւ գրագետ»:
Հաղորդագրություն մեջ սակայն չի նշվում, որ Սոլովյովը ողջ չի մնացել:
Հուլիսի 2-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Բարենցի ծովում ստորջրյա սարքում հրդեհի հետեւանքով 14 նավաստի է զոհվել: Անունները դեռեւս չեն հաղորդվում, սակայն Պնախարար Սերգեյ Շոյգուն երեկ հայտնել էր, որ զոհվածների թվում առաջին ռանգի 7 կապիտան կա:




























