Բահամյան կղզիներից մեկը, որը հայտնի է դարձել հայտնի Fyre Festival փառատոնի շնորհիվ, վաճառվում է 11,8 մլն դոլարով, հաղորդում է CNBC-ը:

Փառատոնը կայացել է 2017 թվականին: Այն կազմակերպել են ռեփեր Ջա Ռուլն ու գործարար Բիլլի Մքֆարլանդը:

Saddle Back Cay մասնավոր կղզին օգտագործվում է փառատոնի գովազդային հոլովակի համար, որում սուպերմոդելներ են մասնակցել, այդ թվում՝ Բելլա Հադիդն ու Քենդալ Ջենները:

Փառատոնի տոմսերը վաճառվել են 49 հազար դոլարով: Սակայն այցելուները հիասթափված են եղել, երբ պարզվել է, որ կղզին վատ է սարքավորված եղել միջոցառման համար:

Բիլլի Մքֆարլանդը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ տուգանվել 26 մլն դոլարով:

Այժմ կղզին վաճառվում է 11,8 մլն դոլարով: Ռիելթորների հայտարարության մեջ ասվում է, որ այն ունի 7 լողափ, առանձնատուն եւ մի քանի ոչ մեծ քոթեջ, ինչպես նաեւ հիանալի տեսարան դեպի ծով: