ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գործով միջնորդությունը մերժելու Սահմանադրական դատարանի որոշումը ընթացակարգային է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը։
«Ընթացակարգային միջնորդություն էր, որոշումն էլ ընթացակարգային։ Նման որոշումները կարող են բազմաթիվ լինել եւ, ի դեպ, լինում են։ Գործի ելքի վրա ազդեցություն չունի։ Այն առանձնապես մեկնաբանման կարիք էլ չունի, բնականոն գործընթաց է»,-նշեց նա։





























