SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկնության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 2-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խուլիգանության փաստով, որի ժամանակ կրակոցներ են հնչել:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 66-ամյա Գեւորգ Ղազարյանը Էջմիածին քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում կրակոցներ է արձակել:

Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գ. Ղազարյանին  եւ բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել, նա իրեն պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիքգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խախտելով հասարակական կարգը: Հայտնաբերվել է «Սայգա» տիպի ինքնաձիքգը: Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Ղազարյանն աշխատում է «Ռադար Ավիա» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն, որը նաեւ «Որսորդների եւ հրաձիգների միավորում» հասարակական կազմակերպության անդամ է, իսկ կրակոցներն արձակել է թոռնուհու ծննդյան օրվա առթիվ: