ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց այս տարի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն անցկացված ՙԵրազանքների ամիս՚ ակցիան՝ իրականացնելով ակցիայի մասնակիցների յուրահատուկ ցանկությունները:

Ակցիայի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ժամկետային ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու «Երազանքների թերթիկ»՝ գրելով իրենց ցանկությունները:

…Զիպլայնով և օդապարիկով թռիչք, Մարտունու թիվ 1 մանկապարտեզի բոլոր աղջիկ երեխաներին տիկնիկներ, շնիկ, տարբեր գրքեր, բռնցքամարտի պրոֆեսիոնալ աքսեսուարների հավաքածու, մանկական կենտրոններից մեկի 72 սաների համար զարգացնող խաղեր և գրենական պիտույքներ, մանկական ավտոմեքենա, հեծանիվ, աստղադիտակ և այլ բազմաթիվ նվերներ:

Այս բոլոր նվերները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրվեցին հանձնաժողովի կողմից նախապես ընտրված ՙԵրազանքների ամիս՚ ակցիայի ընթացքում երազանքների թերթիկը լրացրած հաճախորդ մրցանակակիրներին:

Ակցիայի ամփոփման ընթացքում հաճախորդներն անթաքույց ուրախությամբ իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ՝ որակյալ ծառայություններից զատ նման հաճելի անակնակալներ մատուցելու համար:

Նշենք, որ «Երազանքների ամիս» ակցիային սահմանված 15 մրցանակակիրների փոխարեն որոշելու նպատակով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախապես կազմված հանձնաժողովը ընտրել էր 18 հաճախորդի՝  նրանց յուրահատուկ և գեղեցիկ ցանկությունները չանտեսելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ պատասխատավությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հաճախորդների ակնկալիքներն ու որակի ապահովման սկզբունքը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ: