Ամստերդամում քրեական հեղինակություն Վիլլեմ Հոլլիդերը ցմահ ազատազրկման է դատապարտվել 5 սպանության համար, այդ թվում՝ իր փեսային սպանելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Քիթ» մականունով քրեական հեղինակությունը հայտնի էր գարեջրի մագնատ Ֆրեդդի Հեյնեկենի առեւանգման գործով: Նրա դեմ դատական գործընթացը շարունակվում է 2015 թվականից:

Հոլլիդերի փաստաբանները նշում են, որ կբողոքարկեն դատավճիռը: Նրանք պդնում են, որ այլ հանցագործներ փորձել են դավադրություն կազմակերպել:

Գործով վկաներ են նրա քույրերը՝ Աստրիդն ու Սոնյան, որի ամուսինը Հոլլիդերի զոհերից էր:

Դատարանին են ներկայացվել այն ձայնագրությունները, որոնցում հանցագործը սպառնում էր իր քույրերին եւ նրանց երեխաներին:

Դատավորների խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր Հոլլիդերի դեմ ցուցմունք են տվել, վախեցել են իրենց կյանքի համար: