Երկնաքարից պատրաստված 2 ատրճանակներն աճուրդի ժամանակ կարող են վաճառվել 1,5 մլն դոլարով, հաղորդում է Fox News-ը:

Muonionalusta երկնաքարը հայտնաբերվել էր Շվեդիայում 1906 թվականին: Ատրճանակները, որոնք ունեն 45 տրամաչափ, ներկայացնում են 1911 թվականի ատրճանակի դասական դիզայնը:

Փորձագետների խոսքով՝ Muonionalusta երկնաքարն ընկել է Երկրի վրա մոտ 1 մլն տարի առաջ, չնայած, ենթադրվում է, որ այն 4,5 մլրդ տարվա պատմություն ունի:

Դալլասում գտնվող Heritage Auctions աճուրդի տունն ատրճանակները վաճառքի կհանի հուլիսի 20-ին: Նախնական գինը կազմում է 1-1,5 մլն դոլար