Նյու Յորք մեկնող ինքնաթիռը վերադարձել է Պուերտո Ռիկոյի օդանավակայան ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո:
AP-ի հաղորդմամբ՝ 30-ամյա ուղեւոր Կառլոս Ռամիրես Ռոդրիգեսն իրեն ագրեսիվ է պահել եւ հայտարարել, որ ինքն Աստված է:
«Ես Աստված եմ: Վաղը Սան Խուանը կանհետանա: Ես եկել եմ, որպեսզի փրկեմ աշխարհը եւ ես վերջ կդնեմ ահաբեկչությանը»,- բղավել է տղամարդը:
Տղամարդուն ձերբակալել են:
Ինքնաթիռը, որում 160 ուղեւոր է գտնվել, Նյու Յորք է հասել ուշացումով:




























