Սոցիոլոգները տարբերություն չեն գտել այն հարցում, թե ինչպես են տղամարդիկ եւ կանայք ընդունում սենյակում տիրող անկարգությունն ու ինչպես են գնահատում տունը մաքրելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Sociological Methods and Research-ին:
«Որպես կանոն, տղամարդիկ տունը մաքրելու վրա 3 անգամ քիչ ժամանակ են ծախսում, քան կանայք: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ կանայք մաքրության տիպար են, իսկ տղամարդիկ գենետիկորեն այնպես են «ծրագրված», որ պարզապես չեն տեսնում տիրող անկարգությունը: Այդ արդարացումը նրանց օգնում է ազատվել տուն մաքրելուց, եւ մենք ապացուցել ենք, որ իրականում դա այդպես չէ»,- նշում է Կալիֆոռնիայի համալսարանից Սառա Տեբոն:
Վերջին տարիներին գիտնականներն ակտիվորեն փորձում են հասկանալ՝ կանաց եւ տղամարդկանց օրգանիզմում արդյոք կան ֆիզիոլոգիական, էվոլյուցիոն կամ քիմիական առանձնահատկոթյուններ, կամ բոլոր տարբերությունները պայմանավորված են դաստիարակությամբ, հորմոններում եւ մշակութային ավանդույթներով:
Օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին ամերիկացի կենսաբանները պարզել են, որ տղամարդու մոտ ուղեղի որոշ հատվածներ չեն շփվում միմյանց հետ այնպես, ինչպես կանանց մոտ: Մի քանի տարի առաջ կենսաբանները պարզել են, որ ուժեղ եւ թույլ սեռերը տարբեր կերպ են ընդունում ցավը, եւ նաեւ պարզել են, որ տղամարդիկ «ծրագրված են» այնպես, որ կանանցից շուտ են մահանում:




























