Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիներին շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Վերջին շրջանում մեր կյանքը կազմակերպելու սկզբունքների շուրջ համաձայնությունը նոր իմաստ է ստանում, քանի որ սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար:

ՀՀ քաղաքացիները ունեն ընտրելու իրավունքը և դա արձանագրվում է գործնականում:

ՀՀ քաղաքացիները կատարում են հարկ վճարելու իրենց սահմանադրական պարտականությունը և գործնականում համոզվում հավաքագրված միջոցների հանրօգուտ նպատակներով ծախսման մեջ:

Հանրությունը համոզվում է, որ իրենց անվտանգության, իրավունքների պաշտպանության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:

Ցանկը կարելի է շարունակել, իսկ առջևում սահմանադրական նորմերի էությունը ընկալելի դարձնելու նոր օրինակներ են լինել»: