Լոռու մարզում, հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 20։40-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ 32-ամյա Արման Դ.-ն Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է տվել, որ Լորուտ գյուղի բնակիչ 46-ամյա Կարեն Գյոզալյանը, վարելով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան, Լորուտ գյուղի սարում վթարի է ենթարկվել եւ տեղում մահացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արման Դ.-ն հայտնել է նաեւ, որ Կ․ Գյոզալյանի դին տեղափոխվել է Ալավերդու դիահերձարան։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները քննչական բաժնում պարզվում է։
.jpg)
.jpg)




























