Գեղարքունիքի մարզում, այսօր, հուլիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ա.-ն իր վարած «ՎԱԶЗ 2106» մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ այդ պահին դեպքի վայրով անցնող ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված շտապօգնության մեքենայով տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Սիսիանի բնակիչ է, անչափահաս։ Նա Սիսիանի վոլեյբոլի թիմի անդամ է, և թիմակիցների հետ Վանաձորից, որտեղ մասնակցել էին վոլեյբոլի մրցումներին, վերադառնում էին Սիսիան։ Վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։