Ուկրաինայի պատմության Ազգային թանգարանում բացվել է «Ընտրական թրեշի թանգարան» ցուցահանդեսը՝ նվիրված ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելուն, տեղեկացնում է «Բոլշոյ Կիեւ»-ը։
Կազմակերպիչների խոսքով՝ «թանգարանն» ունի ծանուցողական բնույթ եւ ագիտացիոն նպատակներ չի հետապնդում։
Նախագծի նպատակն է հիշեցնել ուկրաինացիներին, որ «հնդկաձավար ցանելու» խայտառակ երեւույթը (ընտրության վրա ազդելու նպատակով քաղաքական գործիչների՝ ընտրողներին նվերներ բաժանելու, ծառայություններ մատուցելու եւ այլնի փորձը) անընդունելի է գիտակից հասարակությունում, քանի որ հանգեցնում է «քսակների» , այլ ոչ թե քաղաքական գործիչների փորձի եւ ծրագրերի մրցության։
Ցուցադրությունը կգործի ամեն օր մինչեւ օգոստոսի 10-ը, բացի հուլիսի 20-ը եւ 21-ը (լռության օրը եւ խորհրդարանական ընտրությունների օրը)։





























