Երևանի Ավան վարչական շրջանի երիտասարդական թաղամասի պուրակն այսուհետ կկոչվի «Համալսարանական»:

ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված պուրակի բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 5-ին, այն նվիրվում է մայր բուհի՝ ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին:

Նշենք, որ պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 6000 քմ: Պուրակում տնկվել են մշտադալար և սաղարթախիտ շուրջ 300 ծառեր և թփեր: Պուրակը ցանկապատվել է, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, կ ահավորվել են մանկական խաղահրապարակներ, անցկացվել է ոռոգման համակարգ և ժամանակակից արտաքին լուսավորություն: Պուրակի տեսքն ամբողջացնում է գունավոր, լուսային շատրվանը:

Այցելուների ժամանցը լիարժեք դարձնելու նպատակով պուրակում գործելու է սրճարան, որի տանիքում տեղադրված է արևային ֆոտովոլտային կայան այգու արտաքին լուսավորության կարիքները մասնակի հոգալու համար:

Պուրակի կառուցապատման արժեքն էր շուրջ 200 մլն. ՀՀ դրամ:

Պուրակի շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացնելու է ԵՊՀ շրջանավարտների միավորումը:

Լուսանկարները՝ Արսեն Քարամյան ֆեյսբուքյան էջից