Հարավկորեացի 23-ամյա դերասանուհի Լի Յուլ-յումին Թաիլանդում ազատազրկում է սպառնում պատահաբար հազվագյուտ կակղամորթ որսալու համար: Կակղամորթը հայտնվել է նրա ձեռքին Չաո Մայ ազգային պարկում հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ, հաղորդում է Fox News-ը: 

Շոուի ժամանակ պատահաբար նրա ձեռքին է հայտնվել կակղամորթը, եւ դերասանուհին բղավել է՝ «Ես գտա այն»:

Ազգային պարկի տնօրենը Associated Press-ին հայտնել է, որ հայց է ներկայացրել դերասանուհու դեմ՝ կապված շրջակա միջավայրի պահպանման օրենքի խախտման հետ:

Աղջկան կարող է 4 տարվա ազատազրկում սպառնալ:

Ազգային պարկում տեղեկացել են, որ դերասանուհին լուսանկարվել է կակղամորթի հետ եւ լուսանկարները հրապարակել սոցցանցերում: