Թանգարանի ռեստավրատորներն ու արվեստի պատմության մասնագետները հայտարարել են Ռեմբրանդտի «Գիշերային պահակազոր» գլուխգործոցի շուտափույթ վերականգնման աշխատանքների մասին: Առաջիկա աշխատանքը նրանք անվանում են «Օպերացիա «Գիշերային պահակազոր», քանի որ Ռեյքսմուզեումի գործադիր տնօրեն Թակո Դիբիթսի խոսքով՝ կտավը վերականգնելուն ուղղված աշխատանքները կհիշեցնեն ռազմական գործողություն, գրում է The Guardian-ը:
Երկուշաբթի առավոտյան 9-ից, երբ Ամստերդամում թանգարանի դռները կբացվեն այցելու ների առաջ, կսկսվի կտավի վերականգնման խոշորագույն եւ մանրակրկիտ մշակված հրապարակային աշխատանքը:
Վերականգնման գործընթացը ոչ միայն հանրային կլինի, այլ նաեւ կհեռարձակվի մոլորակի միլիոնավոր բնակիչների համար:
Շաբաթ կտավի վերականգնումը կավարտվի հենց այնտեղ, որտեղ ամեն տարի նկարչի գլուխգործոցը տեսնելու համար գալիս է երկու միլիոն մարդ:
Նշվում է, որ վերջին անգամ «Գիշերային պահակազոր»-ի վերականգնման աշխատանքներ են կատարվել 1975 թվականին կտավի վրա դանիացի ուսուցչի հարձակումից հետո:





























