Լոռու մարզի Քարինջ գյուղում երեկ` հուլիսի 7-ին,  դժբախտ դեպք է տեղի ունեցել:

NEWS.am-ին այս մասին հայտնեցին ոստիկանությունից` մանրամասներ հաղորդելով դեպքից:

«Ալավերդու ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ արձանագրվել է Լոռու մարզի Քարինջ գյուղի 1983 թվականին ծնված բնակչի մահը: Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13:00-ին Քարինջ գյուղին հարակից «Պնդի հողեր» կոչվող  հանդամասից դեպի ձոր տանող ճանապարհի  ծառի ճյուղից պոլիմերային պարանով պարանոցից կախված վիճակում հայտնաբերվել է 1983 թվականին ծնված տղամարդու դի»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: