Այս օրերին Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գտնվում է իր սիրելի վայրում՝ Բալթիկ ծովի Ցիննովից քաղաքում՝ պատրաաստվելով հոկտեբերի 17-ին նշանակված, Ջերմեն Թեյլորի հետ իր հաջորդ մենամարտին: Այս մասին հայտնում է Allboxing.ru կայքը։ Արթուրը Ցիննովիցայում առաջին անգամ չէ, որ պատրաստվում է մարտի, քանի որ նրա մարզիչը կարծում է, որ Ցիննովիցայի հյուրանոցը մոգական հատկություններով է օժտված:

«Բոլորը, ովքեր այստեղ մարզվում էին եւ պատրաստվում մենամարտի, դառնում էին չեմպիոններ։ Օրինակ, Հենրի Մասկեն, Կլիչկո եղբայրները, Սվեն Օտկեն։ Արթուրը նորից ուզում է չեմպիոն դառնալ։ Նրա ամերիկացի մրցակիցներ Ուիլյամսն ու Գրինդիջը ուժեղ են»,-հայտարարեց Վեգները։

Ինքը ՝ նախկին չեմպիոնը ասաց, որ ցանկանում է մրցումները հաղթանակով սկսել, եւ դրա համար աշխատում է այնպես, ինչպես երբեք չի աշխատել։